Արցախի տարածքում հանրային օգտագործման ճանապարհների երկարությունը մեծանում է, որոնցով տեղաշարժվելն անվտանգ է դառնում: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տեղահանվածների վերադարձն իրենց տներ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 արցախցի:
Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 50 521 մարդ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: