Ֆրանսիան մտադիր է մուտք գործել նորագույն համակարգչային համակարգերի մշակման ոլորտ: Նախագահ Մակրոնը հայտարարել է լայնածավալ ներդրումային հնգամյա ծրագրի մասին, որը ներառելու է 1,8 միլիարդ եվրո, այդ թվում՝ բյուջետային միջոցներ, եվրոպական վարկեր և մասնավոր ներդրումներ՝ տեղեկացնում է euronews-ը:
Երկրի ղեկավարը չի բացառել, որ դրա շնորհիվ հենց Ֆրանսիան հիմնարար բեկում կմտցնի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Քվանտային համակարգիչները պետք է աշխատեն բոլորովին այլ սկզբունքներով, քան ժամանակակիցները, և չի բացառվում, որ մի քանի անգամ գերազանցեն ներկա սարքավորումների հզորությունը:
Քվանտային համակարգիչների տեսությունը հայտնվել է մոտ 40 տարի առաջ, բայց մինչ այժմ գործնական կիրառումը սահմանափակվել է առանձին փորձերով: