Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997՝ հակամարմինների և 6830՝ ՊՇՌ թեստերով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Մեկ օրում մահացել է ևս 24 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 3022 է: