Կա՞ որևէ սահմանադրական խոչընդոտ վեթինգ իրականացնելու համար՝ ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանից հետաքրքրվեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Իմ համոզմամբ՝ չկա: Կարող ենք իրականացնել վեթինգ, բայց թե՛ ժամանակի, թե՛ մեկնաբանությունների հստակության առումով շատ խնդիրներ կարող ենք ունենալ: Խնդիրն այն չէ, որ չենք կարող ստեղծել վեթինգի հանձնաժողով և դրան տալ դատարանի կարգավիճակ:
Վեթինգի հանձնաժողովը կարող է ստեղծվել Դատական օրենսգրքով՝ որպես դատավորի կարգավիճակի անխոցելիությունը ստուգող դատարան: Կարևորն այստեղ հատևանքներն են՝ պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնելու լիազորվածությունն ու այդ դատավորների համար արդարացի դատաքննության երաշխիքներ ապահովելը»,- նշեց Խաչատուրյանը: