Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։
«Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։
Աղոթեցեք Սրբազան Հոր համար»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: