Իշխանության փոփոխման միակ ճանապարհը ընտրություններն են, և Կառավարությունն արդեն առաջարկել է ընդդիմությանը հուշագիր ստորագրել այս ուղղությամբ քննարկում սկսելու համար՝ նշել է «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը։
Ընդդիմադիրների այն հայտարարություններին էլ, թե գործող իշխանությունը կարող է կեղծել արդյունքները, Ռուբինյանը հիշեցրել է, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունը եղել է միակը, որի արդյունքները որևէ ուժ չի վիճարկել, ավելին՝ «Իմ քայլը» պարտվել է Կապանում ու Աբովյանում։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Շուշիի խնդրին ու Ռուսաստանի նախագահի այն հայտարարությանը, որ դեռ հոկտեմբերին Ալիևը համաձայնել էր պատերազմը դադարեցնել, Շուշին թողնել հայկական, բայց փախստականների վերադարձի պայմանով։ Ռուբինյանը նշել է, որ որոշումը կայացվել է Շուշիի համար պայքարելու տրամաբանությամբ։