ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան անդրադարձավ «Մարտի 1»-ի գործի դատաքննությանը: Ջհանգիրյանը շեշտեց, որ արդեն 1 տարի 8 ամիս է՝ դատական նիստի նախապատրաստական փուլը չի ավարտվել, և բուն դատաքննությունը չի սկսվել:
«Դա պաշտպանական տակտիկա էր: Թե ինչ նպատակ են հետապնդում՝ ինձ թվում է՝ հասկանալի է»,- ասաց նա:
Ջհանգիրյանն այդ երևույթը որակեց աննորմալ: «Ես չեմ հիշում որևէ դատավարություն, որի նախապատրաստական փուլը 2 ամսից ավել տևի, էլ չեմ ասում՝ 1 տարի ու կես: Հիմա լուծում չունեմ, ասեմ, թե հիմա ինչ պետք է արվի, հատկապես՝ ԲԴԽ-ը ինչ պետք է անի»,- նշեց Ջհանգիրյանը: