Ինչպես հայտնի է, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 22-24-ը աշխատանքային խմբով գործուղվելու է Արցախ։
«Մենք ունենք կոնկրետ օրակարգ, կոնկրետ հանդիպումներ, և քննարկումը լինելու է՝ ինչպես ավելի արդյունավետ կոորդինացնել Սփյուռքի օգնությունը մեր հայրենակիցներին և՛ Արցախում, և՛ նրանց, որոնք տեղահանված են այս պահին և գտնվում են ՀՀ-ում»,- ասել է Զարեհ Սինանյանը:
Մանրամասները՝ Կառավարության հրապարակած տեսանյութում: