«Իմ լիազորությունները հավասար են ԲԴԽ մնացած անդամների լիազորություններին: Այդ լիազորությունների մեջ կա՞ գրած, որ ես պիտի ճնշում գործադրեմ: Չկա:
Ասում են, որ ես գնում եմ այնտեղ նախագահի պաշտոնի. ժողովուրդ ջան, նախագահը պաշտոնավարում է, դրա համար ինքը մեկ տարուց ավելի ժամանակ ունի: Ո՞նց եմ գնում: Էս ամբիոնից հայտարարեմ՝ ես նախագահ եմ, թուրն առնեմ-գնա՞մ:
Այդ խոսակցությունները, ինձ թվում է, խիստ կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկատվություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան խորհրդարանում նշեց ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը՝ չբացառելով, որ եթե իրավաբան-գիտնական անդամների նախագահության հարց լինի ու առաջարկ ստանա, չհրաժարվի: Հիմա, սակայն, ինչպես շեշտեց իրավագետը, չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու:
Հարցին՝ որոշ շրջանակներ ինչու են վախենում Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալուց, նա պատասխանեց. «Խնդրում եմ հետ գնալ 1999 թվականի հոկտեմբեր»: