ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքեց խորհրդարանի նիստերի դահլիճը՝ չմասնակցելով արտահերթ նիստում ԲԴԽ անդամների ընտրությանը: «Դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել էր, և ԲԴԽ-ում ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրման փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից: Սրանով, փաստորեն, ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրավական բարեփոխումներին ուղղակի կամ անուղղակի մասնակցելու հնարավորությունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ԲԴԽ անդամների քվեարկությանը: