ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ «Բաց հասարակություններ հիմնադրամ»-ում աշխատելու հանգամանքը բացասաբար է ազդել նրա վարկանիշի վրա: Պատգամավորը հարցրեց՝ դա չի՞ խոչընդոտի ԲԴԽ-ում իր աշխատանքին:
«Ոչինչ ինձ չի կաշկանդում, ինչքան էլ խոսակցություններ լինեն, դրանք չեն ազդում իմ նվիրվածության վրա: Շատ մարդիկ կարող են շատ բաներ ասել, բայց դա չի նշանակում, որ գոնե մի փաստ դրանով արձանագրվում է:
Հիմնադրամի մասով ասեմ, որ բավականին կարևոր նախաձեռնություններ են իրականացվել կրթական, դատական բարեփոխումների ոլորտում, նաև նախկին իշխանությունների ժամանակ մենք այլընտրանքային փորձագետներով զեկույցներ ենք պատրաստել»,- նշեց խաչատուրյանը: