Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ը` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և մահվան 9 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է: