ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ նիստը բոյկոտելուն՝ նշելով, որ ինքը հանդիպումներ ունեցել է երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ:
«Հանդիպումները, քննարկումներն անցել են շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում»,- ասաց Ջհանգիրյանը՝ խորհուրդ տալով հետևել քվեարկություններին: