«Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել: Հավակնում եմ իրականացնել մասնագիտական աշխատանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կա՞ն վնգստացող դատավորներ:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում այն, որ վարչապետն արտահայտվելիս տվել է «վնգստացող» գնահատականը, Դավիթ Խաչատուրյանն ասաց.
«Եթե ասել է, ենթադրում եմ՝ ուրեմն հիմքերն ունեցել է»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: