Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ մեղադրողներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ի դատական նիստում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին բացարկ հայտնել մեղադրող դատախազներին: Մեղադրող կողմը, սակայն, առարկել էր միջնորդությանը՝ այն որակելով անհիմն: