Մինչ աշխարհը, սարսափած, նոր սահմանափակումներ է հաստատում համավարակի դեմ պայքարում և երազում բարձր երաժշտության ու պարերի մասին, Չինաստանի Ուհան քաղաքում գիշերային կյանքը շարունակվում է նախկին հունով՝ հայտնում է euronews-ը:
Super Monkey հսկայական գիշերային ակումբ մտնելու համար պետք է կրել պաշտպանիչ դիմակ, մուտքի մոտ ստուգել ջերմաստիճանը և հեռախոսում ունենալ հավելված: Սակայն ներս մտնելուց հետո շատ այցելուներ մոռանում են սանիտարական սահմանափակումների մասին ու վայելում գիշերային կյանքը:
Ուհանը դարձավ կորոնավիրուսային վարակի առաջին խոշոր օջախն աշխարհում: Ուղիղ մեկ տարի առաջ քաղաքում մտցվեց խիստ կարանտին, որը տևեց 11 շաբաթ: