Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնում ընտրեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Կողմ է քվեարկել 86, դեմ՝ 3 պատգամավոր:
Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ ամբիոնից երդվեց. «Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Ջհանգիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: