Եվրամիությունում կրկին քննարկվել է համաճարակի դեմ պայքարի միջոցառումների խստացման անհրաժեշտությունը: Կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեսակոնֆերանս են անցկացրել՝ նվիրված կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին՝ տեղեկացնում է euronews-ը:
Որոշվել է կորոնավիրուսի հատկապես մեծ տարածվածությամբ օջախները հայտարարել այսպես կոչված մուգ կարմիր գոտի, որտեղ կսահմանափակվեն մուտքն ու ելքը:
Եվրոպացի ղեկավարները պայմանավորվել են հակամարմինների թեստերի ավելի լայն օգտագործման, և Covid-19-ի թեստի արդյունքների փոխանակման հարցերի շուրջ: