Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնում ընտրեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խաչատուրյանին:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Կողմ է քվեարկել 85, դեմ՝ 3 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Դավիթ Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից երդվեց. «Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ. կողմ էր 86 պատգամավոր: