Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է: Արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվել է 102 պատգամավոր:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին:
Խորհրդարանն առաջինը սկսեց քննարկել Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշումն ու թեկնածուի կենսագրությունը: