ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը։
Դիտարկվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը։
Ստուգայցերի ընթացքում եղել են զգուշացումներ հաճախորդների՝ դիմակ չկրելու և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ ձևաչափի վերաբերյալ։