Ռուս խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և տեղահանվածների շարասյուները: Արցախի ճանապարհներով երթևեկությունն անվտանգ է: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 87 տեղահանված: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ընդհանուր առմամբ 50 390 մարդ արդեն վերադարձել է Արցախ՝ մշտական բնակության վայրեր:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն 27 դիտակետում: