Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Monocle ամսագրի հետ հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային՝ հայտնում է ermenihaber-ը։
Նա նշել է, որ միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային ու նպաստել, որ այդ երկրի ղեկավար Էրդողանի հետ քննարկեն իրենց հիմնական տարաձայնությունը՝ ծովային գոտիների սահմանազատման հարցը։
«Սա տասնամյակների պատմություն ունեցող հարց է, բայց մենք կարող ենք լուծել այն։ Եթե չկարողանանք լուծել, կդիմենք Արդարադատության միջազգային դատարան»,- ասել է նա։
Հունաստանի վարչապետը հայտնել է, որ Արևելյան Միջերկրականը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլև ԵՄ-ի համար։ Իսկ թուրք-հունական տարաձայնություններն ազդում են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա։