Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր չէ չեղյալ հայտարարել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը, մինչդեռ բացառված չէ այն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը:
Այս մասին ասել է ՄՕԿ-ի անդամ Ռիչարդ Փաունդը՝ Kyodo գործակալությանը տված հարցազրույցում: Նա կարծում է, որ խաղերը երկրորդ անգամ չեն հետաձգվի: Հաճելի է միջոցառումն անցկացնել հանդիսատեսի ներկայությամբ, բայց ոչ պարտադիր՝ ասել է նա:
Հիշեցնենք, որ խաղերը պետք Է տեղի ունենան 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: