Իրանի նավթի նախարարը հայտարարել է. «Չնայած բազմակողմանի ջանքերին, Դոնալդ Թրամփին չհաջողվեց զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանման ծավալը»: Այդ մասին հայտնում է
Pars Today-ը:
Ուրբաթ՝ Իրանի նավթի ու գազի վերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության 25-րդ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հավելել է. «Իրանի նավթի արտահանման ծավալը ոչ միայն չհասավ զրոյի, այլև մեզ հաջողվեց գրանցել նավթամթերքի արտահանման ոլորտում պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշները»:
Զանգանեն հավելել է. «Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ պահպանելով առողջապահական ցուցումները՝ Իրանը շարունակեց նավթի արտահանումը, և թշնամուն չհաջողվեց խոչընդոտ հանդիսանալ այդ ճանապարհին»:
Իրանի նավթի նախարարի խոսքով՝ Իրանի նավթարդյունաբերության ոլորտին անհրաժեշտ սարքավորումների ավելի քան 70 տոկոսը արտադրում են իրանական ընկերությունները: