Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Զարիֆը հունվարի 24-ին կլինի Ադրբեջանում:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան: