Կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ մասին Շիֆն ասել է Asbarez-ի հետ հարցազրույցում:
Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսականը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Որպես կոնգրեսական՝ ծառայության 20-ամյակը նշող Շիֆը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին: