Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է:
Հունվարի 22-26-ը՝ ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ…
«Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց... Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները միայն...»,- բացատրել է Մաեստրոն:
Քոչարի ուղերձները ներկայացվում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձանց, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ:
Միջոցառումների շարքը կուղեկցվի նորատիպ լուսային պրոյեկցիաներով: