Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պետդեպարտամենտի, ֆինանսների և արդարադատության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ է նշանակել՝ մինչ իր առաջադրած թեկնածուների՝ այդ պաշտոններում հաստատումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակցին:
Հաղորդվում է, որ պետքարտուղարի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Դենիել Սմիթը, Ֆինանսների ժամանակավոր նախարար է նշանակվել Էնդի Բոքոլը, իսկ արդարադատության նախարարությունը կղեկավարի Մոնթի Ուիլքինսոնը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Էնթընի Բլինքենի, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Ջենեթ Յելլենի և արդարադատության նախարարի պաշտոնում՝ Մերիք Գարլանդի թեկնածությունները: