Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որ օրերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, շնորհակալություն է հայտնել ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում իրեն պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
«Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄ-երին, զանգվածային լրատվության միջոցներին այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: