Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել եկեղեցուն պատկանող շենքում՝ փոխանցում է Independent պարբերականը:
Հուժկու պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ: Մադրիդի արտակարգ իրավիճակների ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վիրավորների թիվը հասնում է 11-ի, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Կաթոլիկ եկեղեցուն պատկանող շինությունում գրանցված գազի պայթյունից մահացել է 35-ամյա էլեկտրիկը, 85-ամյա մի կին, Բուլղարիայի 47-ամյա մի քաղաքացի և 36-ամյա հոգևորականը:
Շենքի ներսում բռնկված հրդեհի հետևանքով տանիքը մասամբ փլուզվել է, ինչը դժվարեցրել է որոնողափրկարարական աշխատանքները: