Սարսափելի ողբերգություն՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում: Ծերանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 15 մարդ, տուժել է ևս 5-ը: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկհարկանի շենքում հրդեհը բռնկվել է Մոսկվայի ժամանակով ժամը 16:03-ին: Այրվել է մոտ 100 քառակուսի մետր տարածք: Դեպքի պահին խնամքի տանը եղել է 33 բնակիչ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 28 փրկարար և 7 մարտական հաշվարկ: