Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ը` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է: