Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերը: Քննարկվել են ծրագրերի շարունակականության ապահովման, ծավալների ընդարձակման և դրանց հասանելիության ընդլայնման հնարավորությունները:
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։