ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը հունվարի 22-26-ը գործուղվել են Իրանի Իսլամական Հանրապետություն:
Վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ ԱԳՆ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: