ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հորդորում են ԱԻՊԾ-ից: