Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար, հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:
Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին»,- գրել է Կարապետյանը: