2020 թ. պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ պայմանավորված՝ երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։
Նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները կշարունակեն վճարվել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտում նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով։