Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել կարիերայում: ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահագնում կայացած 8-ռաունդաոց մենամարտում նա հանդիպել էր Պանաման ներկայացնող Խոսե Նունյեսի հետ:
Չնայած հայ բռնցքամարտիկի զգալի առավելությանը, ըստ մրցավարների՝ մենամարտն ավարտվել է ոչ-ոքի: Ավագյանը մենամարտից հետո դժգոհել է մրցավարների որոշումից:
«Ամեն ինչ արել եմ հաղթանակի հասնելու համար: Մի քանի հարված եմ ստացել, որոնք կասեցրել եմ: Ես լավ մենամարտ եմ անցկացրել և արժանի էի հաղթանակի»,- ասել է հայ բռնցքամարտիկը:
Անպարտելի Ավագյանը մինչև այս պրոֆեսիոնալ ռինգում նա ուներ 10 հաղթանակ և մեկ ոչ-ոքի: