Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանն այսօր Անքասվիլում կանցկացնի իր 12-րդ մենամարտը:
Անպարտելի հայ մարզիկի մրցակիցը 22-ամյա պանամացի Խոսե Նունյեսն է: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 12 մենամարտ, ևս անպարտելի է:
Ավագյանը մենամարտին պատրաստվել է Լոս Անջելեսում: 30-ամյա հայ մարզիկը վերջին մենամարտն անցկացրել էր 2020 թվականի մարտին: