ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով ձեր կողմից հնչող հարցադրումներն ու քաղաքացիների նոր հոսքը նախարարություն՝ 68 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ տվյալ ծրագիրը դեռևս չի մեկնարկել։
Ներկայումս աշխատանքներ են տարվում՝ բավարարելու աջակցության ծրագրի առաջին փուլում շահառու հանդիսացող, բայց տեխնիկական խնդիրների պատճառով գումարը չստացած քաղաքացիների դիմումները։
Աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ որոշումն ընդունվելուն պես հանրությանը կիրազեկվի։
Թյուրըմբռնումից խուսափելու համար հորդորում ենք սոցիալական ոլորտի ծրագրերի մանրամասներին տեղեկանալ համապատասխան կառույցների կողմից տրվող պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»: