Աշխարհը Իրանի գազի ու նավթի կարիքն ունի: Իսլամական հանրապետությունը կարող է վերածվել գազ ու էլեկտրաէներգիա արտադրող տարածաշրջանային հանգրվանի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Իսլամական Հանրապետության ղեկավարը ելույթ է ունեցել երկրում գազի վերամշակման հսկա գործարանի պաշտոնական բացման արարողության կապակցությամբ տեսակոնֆերանսին:
Հասան Ռոհանին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը օրական մեկ մլրդ խմ գազ արտադրելու հնարավորություն ունի: Նախագահի խոսքով՝ Իրանը աշխարհում գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն է, որոնք գնահատվում են 32 տրիլիոն խմ: