Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ որպես քաղաքական գործիչ՝ չի մասնակցելու 2021-ի ընտրություններին՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Կցանկանայի, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը ձևավորվի շատ արագ: Դա էի ցանկանում նաև 2017-ին, սակայն այն ավելի երկար ձգձգվեց: Ոչ մի քաղաքական կոնտեքստում ես այլևս չեմ մասնակցի»,- հայտարարել է Անգելա Մերկելը Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ:
Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունները, որի արդյունքներով նոր կառավարություն կձևավորվի, նախանշված են սեպտեմբերի 26-ին: