ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում գործող հյուրանոցներում, դեղատներում, վարսավիրանոցներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Նշված հաստատություններում դիտարկվել է անվտանգության նորմերի պահպանումը առողջապահության նախարարի 17-Ն հրամանի համաձայն։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: