Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելությունների կենտրոնը, որտեղ կազմակերպվել է Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով գործող թեժ գիծը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 մարդ, այդ թվում՝ 575-ը դիմել է թեժ գծին: