ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ժամեր անց չեղարկել է Դոնալդ Թրամփի որոշ քաղաքական առանցքային որոշումներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Բայդենն ընդգծել է, որ չի կարելի ժամանակ վատնել, երբ հարցը վերաբերում է ճգնաժամի հաղթահարմանը:
Միացյալ Նահանգների նախագահը 15 հրամանագիր է ստորագրել, որից առաջինը վերաբերում է կորոնավիրուսի համավարակին դիմակայելուն: Մյուս որոշումները վերաբերում են կլիմայական փոփոխություններին ու միգրացիոն քաղաքականությանը: