Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են՝ Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որոնցով Հիմնադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են՝ տեղեկացնում է հիմնադրամը:
Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, որը նշանակվել էր այդ ամսաթվից հետո։
Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց՝ մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես հանրությանը կներկայացվի խորհրդի նոր կազմը: