Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է AS-ը։
Իսպանացի մասնագետի թեստի պատասխանը դրական է եղել։ Նա ինքնամեկուսացվել է և ներկա չի լինի իր թիմի՝ առաջիկա տուրում կայանալիք «Խետաֆե Բ»-ի հետ հանդիպմանը:
նշվում է, որ 43-ամյա մասնագետը աշխատանքի կարող է վերադառնալ հունվարի 31-ին, երբ երկրորդ անգամ կթեստավորվի: