«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:
«Փյունիկ» ՖԱ-ի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանն այսուհետ կզբաղեցնի նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ռոբերտ Գասպարյանին նոր պաշտոնում կօգնի Կիմ Առաքելյանը, ով հանդիսանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Կիմ Առաքելյանի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև «Փյունիկ» ակադեմիայի ղեկավար կազմում։ Այսուհետ ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գորան Ալեքսիչը։
Սերբ մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Սերբիայի ազգային և Մ17 տարեկանների հավաքականներում, սերբական «Չուկարիչկի», «Ռադնիչկի», ռուսական «Ամկար», «Զվեզդա-2005», «Տյումեն», «Ռյազան» և չինական «Չանչուն Յատայ» ակումբներում։