ԱԺ-ն քննարկում է «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը խորհրդարանում «ՀՀ հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ շատ գյուղացիներ ուզում են գյուղատնտեսական նշանակության հողերի կարգը փոխել, օգտագործել արդյունաբերական նպատակով և ներդրումներ կատարել, բայց գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուներից լսում են, որ գյուղատնտեսական նշանակության հողերի կարգը փոխվում է բացառիկ դեպքերում։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանից պատգամավորը հետաքրքրվեց, թե նախագիծը որքանով կօգնի այս գործընթացի խոչընդոտները հաղթահարելուն։
«Նախարարության քաղաքականության մեջ է մտնում, որ մենք այն հողատարածքները, որոնք գյուղատնտեսության համար արդյունավետ չեն, կարողանանք շատ հեշտությամբ փոխել արդյունաբերականի և այդպիսով կարողանանք խթանել գյուղական տարածքներում նաև ոչ գյուղատնտեսական արդյունաբերության հիմնումը»,- նշեց փոխնախարարը։